Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինան չունի «պլան Բ»
Ուկրաինան չունի այսպես կոչված «պլան Բ», եթե դրական որոշում չլինի ԵՄ-ին Կիևի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ։ Այս մասին Նորվեգիա կատարած այցի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։
Նա վստահեցրել է, որ Ուկրաինան արել է ամեն ինչ և կատարել գործընկերների բոլոր հանձնարարականները, սակայն միևնույն ժամանակ Զելենսկին ընդունել է, որ «Հունգարիայի կողմից արգելափակում կա, և դա փաստ է»։
«Ուկրաինան արել է ամեն ինչ, որպեսզի որևէ հնարավորություն չտա այս կամ այն պետությանը արգելափակել բանակցությունների սկիզբը»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանը սկսել է աշխատել ոչ միայն Եվրոպայի, այլ նաև այլ մայրցամաքների երկրների հետ և ճնշում գործադրել նրանց վրա։
«Հետևաբար, եթե դրական արդյունք չլինի, «պլան Բ» չկա, մենք ունենք միայն մեկ ծրագիր՝ սա մեր ընտրությունն է՝ լինել ԵՄ-ում։ Հետևաբար, եթե դրական արդյունք չլինի, դա կնշանակի, որ Պուտինը վետո է դրել այս որոշման վրա»,- ամփոփել է Զելենսկին։