Միս գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող վկայականը. ՍԱՏՄ
Միսն անվտանգության բարձր ռիսկ ունեցող սննդամթերք է, ուստի, ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, Հայաստանում արդեն 3 տարի պարտադիր է կենդանիների սպանդանոցային մորթը:
ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Միս-մսեղիք գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Այն փաստում է, որ կենդանին մորթվել է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, միսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության և անվտանգ է:
Միսը նույնականացրեք՝ համեմատելով դրա վրայի ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ Ձև 5 վկայականի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ հետ. մսի և վկայականի համարները պետք է համընկնեն:
Կտրատված և սառնարան-ցուցափեղկերում դրված միսը պետք է ներկայացված լինի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿՈՎ, որը նույնական է Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ:
Պահանաջատեր եղեք, պայքարեք ձեր առողջության համար, թույլ մի տվեք ձեզ վաճառեն բակային մորթի արդյունքում ստացված անհայտ որակի և թարմության միս:
Եթե իրացման ցանցում ձեզ կառաջարկեն անհայտ ծագման միս, զանգահարեք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 118 անվճար հեռախոսահամարով և տեղեկացրեք այդ մասին՝ նշելով վաճառակետի հասցեն:
Մարդու առողջության պահպանումն առաջնահերթություն է»: