Խոր ցավ ապրեցի պետական ու քաղաքական գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ. Արմեն Սարգսյան
Բաբկեն Արարքցյանը, կանգնած լինելով 1988թ. ազգային շարժման և Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ակունքներում, միշտ հավատարիմ մնաց ինքն իրեն և պետականությանը:
Այս մասին գրել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ցավակցություն հայտնելով Հայաստանի առաջին գումարման Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավ ապրեցի պետական ու քաղաքական գործիչ, համալսարանական իմ գործընկեր, ընկեր,Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:
Անհատականություններ կան, որոնք չլինելով ակտիվ քաղաքական ասպարեզում, թվում է, թե լուռ են: Սակայն դա ոչ թե լռություն է, այլ՝ նվիրվածություն պետականության վերաբերյալ իրենց սկզբունքներին ու գաղափարներին, որոնց հավատարիմ են մնում մինչև վերջ:
Ցավակցություներս եմ հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը,- ասված է ցավակցական ուղերձում: