Սինանյանն ավելի քան մեկ շաբաթ կանցկացնի Ուկրաինայում
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 12-ին գործուղվել է Ուկրաինա, որտեղ կմնա մինչեւ դեկտեմբերի 20-ը։
Նա նախ կայցելի Օդեսա, ապա Դնեպր,Խարկով, իսկ դեկտեմբերի 16-20-ը կլինի Կիեւում։ Նշվում է, որ նա հանդիպումներ կունենա հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ։