Պարեկների հերթական «բռնոցի-պպզոցի»-ն․ Չարենցավանի երթուղու վարորդներին քաշքշել են
Երեկ հերթական միջադեպն է տեղի ունեցել Երիտասարդական մետրոյի հարևանությամբ կայանված միկրոավտոբուսների վարորդների և ոստիկանների միջև։
Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ փորձել են բերման ենթարկել Երևան- Չարենցավան-Հրազդան գնացող միկրոավտոբուսների վարորդներին՝ Ոստիկանության բաժին։
Ոստիկանության ավագ-լեյտենանտի հավաստմամբ՝ վարորդները սխալ տեղ էին կայանել մեքենաները և չեն ենթարկվել իրենց հրահանգներին։ Վարորդներն էլ իրենց հերթին են բողոքում, որ 2 տարի այս նույն տեղից են շարժվում, և որ «շան գլուխն է այլ տեղ թաղված»։
«Բա ո՞ւր էին այդ նույն ոստիկանները, երբ 2 օր առաջ հարուստի մի լակոտ առանց պատճառի, վարորդին իջեցրել է ավտոբուսից ու ծեծի ենթարկել»,- Oragir.News-ի հետ զրույցում բողոքում էին կայանատեղիում հավաքված քաղաքացիները։ Մեր տեղեկություններով, ոստիկանները կարճ ժամանակ անց բաց են թողել վարորդներին, որ ուղևորներին տեղ հասցնեն: