Գերիների փոխանակման վայրում ուժեղացված ծառայություն է (լուսանկարներ)
Նախատեսվում է, որ այսօր Ղազախ-Իջեւան սահմանին տեղի կունենա գերիների փոխանակումը։ Ադրբեջանական աղբյուրները նշված վայրից լուսանկարներ են հրապարակել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստաննի վարչապետ Փաշինյանի աշխատակազմերի միջեւ տեղի ունեցած ուղիղ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
Նախատեսվում է, որ գերիների փոխանակումը տեղի կունենա այսօր՝ հայտարարությունից 6 օր անց։