Իլհամ Ալիևն առաջադրվել է 2024-ի արտահերթ նախագահական ընտրություններում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա արտահերթ ընտրություններում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Այս մասին հայտնել է իշխող «Յենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդագովը։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Թեև Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականին, սակայն Իլհամ Ալիևի համապատասխան հրամանագրով 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն։
Հիշեցնենք նաև, որ Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահական աթոռը զբաղեցնում է 2003 թվականից։