Պուգաչովան մեկնում է Լոնդոն, նա առողջական լուրջ խնդիրներ ունի
Ալլա Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) Ամանորից հետո կտեղափոխվի Լոնդոն, քանի որ Կիպրոսի կլիման իրեն հարմար չէ։
Այս մասին հայտնել են երգչուհու ընկերները։
Նրանց խոսքով՝ նա հաճախ է բողոքում իր առողջական վիճակից, սրտի հետ կապված խնդիրներից։ Նոյեմբերի վերջին Պուգաչովան թռավ Լոնդոն՝ բնակարան փնտրելու։
«Ուղևորությունը դեպի Լոնդոն իսկապես տեղի ունեցավ: Բայց այնտեղ Պուգաչովան զբաղված էր ոչ թե խնջույքներով, այլ առանձնատան ընտրությամբ, որտեղ նա նախատեսում է ընտանիքը տեղափոխել ամանորյա տոներից հետո»,- ասել է Պուգաչովայի ընկերուհին Комсомольская правда-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ աստղը ցանկանում էր, որպեսզի իր երեխաները՝ Հարին ու Լիզան սովորեն Լոնդոնում։
Սակայն սրտանոթային վիրաբույժ Սաբիր Աիդաևը նշել է, որ Լոնդոնի կլիման նույնպես վնասակար է Պուգաչովայի առողջության համար։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան աշխարհի ամենախոնավ վայրերից մեկն է։