ՀՀ-ն ռուսական ընկերությանը 65 մլն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետները երկարացնելու համար
Հայաստանի կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր է կնքելու ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ՝ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար։ Գումար հատկացնելու որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։ 65 միլիոն դոլարը, որ պայմանագրի շրջանակում տրամադրվելու է ռուսական ընկերությանը, հատկացվելու է ատոմակայանին տրամադրվելիք բյուջետային վարկի շրջականում։