Դատավորի կնոջ ղեկավարած ՍՊԸ-ն կեղծիքներով շինթույլտվություն է ստացել․ նրան օգնել է դատավոր ամուսինը․ ՀԵՏՔ
Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Կրկյաշարյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել է Զեյթունի 10-րդ փողոցի տներից մեկը։ Այցի նպատակը՝ ստանալ տանտերերի համաձայնությունը հարևան հողամասում ձեռնարկվելիք կառուցապատման համար։
Ամուսիններ Ռուզաննա և Գառնիկ Միրզոյանները Զեյթունի 10-րդ փողոցում տուն են գնել 30 տարի առաջ (նոր հասցեն՝ Վահե Վահյան փողոց)։ Այդ ժամանակ փողոցի գրեթե բոլոր տները մեկ-երկու հարկանի էին։ Իրենց պատակից հողատարածքը վերջին տարիներին մի քանի սեփականատեր է փոխել։ Նախորդ տարի Միրզոյանների տուն է այցելել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արտակ Կրկյաշարյանը։ Նա ամուսիններին հավաստիացրել է, որ ազատ հողատարածքը գնել է իր աներորդին, և ինքը ցանկանում է նրա համար երկհարկանի տուն կառուցել։ Ամուսիններին խնդրել է տալ գրավոր համաձայնություն։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։