Վրաստանի քաղաքացին առցանց թարգմանչի միջոցով Գերմանիայում փորձել է կրպակ թալանել
Գերմանիայում Վրաստանի քաղաքացին առցանց թարգմանչի միջոցով փորձել է թալանել կրպակը, հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վերին Ֆրանկոնիայի ոստիկանության շտաբի հաղորդագրությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան Կոբուրգ քաղաքում 33-ամյա մի տղամարդ մոտեցել է կենտրոնական կայարանում խանութի վաճառողին ու հանել հեռախոսը։ Օգտվելով առցանց թարգմանչի ծառայությունից՝ նա կնոջից գումար է պահանջել՝ սպառնալով, որ ատրճանակ ունի։ Հաստատության աշխատակիցը դրամարկղից նրան տվել է «չնչին եռանիշ գումար»:
Ականատեսներից մեկը դեպքի մասին հաղորդում է տվել ոստիկանություն։ Վրաստանի քաղաքացին առանց դիմադրության հանձնվել է: