Վատիկանը մեղմացրել է մահացածների դիակիզման հարցում իր դիրքորոշումը
Մահացած մարդու դիակիզված մոխրի մի փոքր մասը կարելի է պահել իր համար թանկ վայրում, այլ ոչ թե եկեղեցում կամ գերեզմանատանը, երեքշաբթի ասել է Վատիկանը՝ մեղմացնելով իր նախկին դիրքորոշումն այս հարցում, փոխանցում է Reuters-ը։
2016 թվականի նախորդ ուղեցույցում Վատիկանը ասում էր, որ մոխիրը պետք է պահվի «սուրբ վայրերում», այսինքն՝ այն չպետք է լինի տանը, չբաժանվի ընտանիքի անդամների միջև կամ ցրվի քամուն:
Վատիկանի վարդապետական գրասենյակը երեքշաբթի հայտնել է, որ այդ ուղեցույցները մնում են ուժի մեջ, բայց ավելացրել է, որ հարազատները կարող են պահանջել, որ «իրենց հարազատի մոխրի նվազագույն մասը (պահվի) մահացած մարդու պատմության համար նշանակալի վայրում»:
Դա կարվի պայմանով, որ հակաքրիստոնեական գործելակերպերը, ինչպիսիք են պանթեիզմը կամ նատուրալիզմը, «բացառվեն», իսկ մոխրի մնացորդը կպահվի սուրբ վայրում, ասել է Հավատքի Դոկտրինայի Դիակաստարիան:
Մոխիրը սուրբ վայրում պահելը «ապահովում է, որ նրանք չբացառվեն իրենց ընտանիքի կամ քրիստոնեական համայնքի աղոթքներից և հիշատակից, ինչպես նաև կանխում են հանգուցյալի մոռացումը կամ անհարգալից վերաբերմունքը նրա աճյունի նկատմամբ», ասվում է այնտեղ:
Կաթոլիկ եկեղեցին բարդ հարաբերություններ ունի դիակիզման հետ:
Դարեր շարունակ նա արգելում էր այս պրակտիկան, քանի որ այն հակասում էր աշխարհի վերջի վերջին դատաստանի ժամանակ մարմնի հարության վարդապետությանը: Արգելքը հանվել է 1963 թվականին, սակայն եկեղեցին մինչ օրս հավանություն չի տալիս դրան։