«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
Մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Երևանի «Արարատի» և ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել»:
Գագիկ Սիմոնյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2023 թվականի գարնանը և գլխավորեց թիմը 2022/23 մրցաշրջանի գարնանային և 2023/24 մրցաշրջանի աշնանային հատվածներում»:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է: