Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն ու Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Երևանում ու Բաքվում հիշում և հասկանում են դա։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայում դիվանագիտական ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, Գալուզինը հավաստիացրել է, որ միշտ պատրաստ են նման աշխատանքի։