Երիտասարդ ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ
Բրազիլիայում 21-ամյա ֆուտբոլիստ Կայո Հենրիկե դե Լիմա Գոնկալվեսը մահացել է կայծակի հարվածից «Ունիաո Ժայրենս»-«Ունիդոս» խաղի ժամանակ, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Globo Esporte-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սանտո Անտոնիո դա Պլատինա քաղաքում անցկացված Սիրողական տարածաշրջանային գավաթի առաջին տուրի խաղում։ Քաղաքապետարանի սպորտի վարչության տնօրեն Մարկոս Նովելի Ֆերեյրայի խոսքով՝ տարածքում ողջ օրվա ընթացքում անձրեւ է տեղացել։ Եվս վեց մարդ տուժել է կայծակի հարվածից, բոլորը հոսպիտալացվել են տեղի հիվանդանոց՝ տարբեր ծանրության այրվածքներով։
Միջադեպի պատճառով վաղաժամ ընդհատվել է «Ունիաո Խայրենս» – «Ունիդոս» խաղը։