ԵՄ-ն նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել պատժամիջոցների խախտման համար
Եվրահանձնաժողովը, Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը պայմանավորվել են ԵՄ-ի կողմից սահմանվող պատժամիջոցների խախտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու շուրջ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի իսպանական նախագահությունը՝ հավելելով, որ ԵՄ սահմանափակումները խախտելու համար քրեական պատասխանատվություն և պատժամիջոցներ նախատեսելու շուրջ բանակցություններն ավարտվել են։
Ըստ նախատեսվող հրահանգի՝ նրանք, ովքեր կխախտեն կամ խուսափեն ԵՄ պատժամիջոցներից, պատասխանատվության կենթարկվեն։
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնությունն ուժի մեջ մտնի, պետք է դրա ամբողջական տեքստը Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացվի ԵՄ խորհրդին և Եվրախորհրդարանին և պաշտոնապես հաստատվի նրանց կողմից։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ավելի վաղ Արդարադատության հարցերով եվրահանձնակատարը բազմիցս հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը մշակում է երկու նախաձեռնություն հանցավոր ակտիվների վերահսկման և քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: