«Ըստ իշխանության՝ «պողոսներին» անընդհատ կարելի է խաբել, ասել՝ Ծառուկյանից փողերը վերցնում ենք, բաժանենք ձեզ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
Մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների ոտնահարումը, իրավական խնդիրները 2018-ից հետո ակնհայտորեն սրվել են Հայաստանում, համոզված են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնած քննարկման մասնակիցները։
Ավտորիտարիզմի ռեժիմին բնորոշ գործելաճով շարժվող իշխանությունն այժմ էլ չի կարողանում հաշտվել ՏԻՄ ընտրություններում գրանցված արդյունքների հետ և իշխանազավթում է իրականացնում համայնքներում։ Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի անվան տակ էլ արշավ է սկսել խոշոր կապիտալի դեմ։
«Օրինակ՝ հայցը, որ ներկայացրել են Գագիկ Ծառուկյանի դեմ, բոլորին պարզ է, չէ՞, որ այդտեղ արդարադատության մասին չէ խոսքը։ «Պողոսներին» էլ անընդհատ կարելի է խաբել, ասել՝ Ծառուկյանից փողերը վերցնում ենք, որ բաժանենք ձեզ։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ կուլակաթափությունից դեռևս ոչ մի տնտեսություն չի շահել»,- քննարկման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։