ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում ռուս խաղաղապահի մահվան փաստը․ երկու զինծառայող էլ վիրավոր են
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Արցախում վթարի հետևանքով ռուս խաղաղապահի մահվան փաստը։ Հաղորդվում է, որ երկու խաղաղապահ էլ վիրավոր են։
«2023 թվականի դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորախմբի БТР-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, երկուսը ստացել են միջին և ծանր վնասվածքներ»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Նշվում է նաև, թե ադրբեջանական կողմից տուժած ռուս խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։