Շտապ հոսպիտալացվել է Ելցինի կինը
Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահի՝ Բորիս Ելցինի կինը՝ Նաինա Ելցինան, շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։ Կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հայտնում է Mash թելեգրամյան ալիքը:
91-ամյա Նաինա Ելցինայի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է։ Խորհրդակցությունից հետո բժիշկները որոշել են նրան հիվանդանոց տեղափոխել։ Նա այժմ բժիշկների հսկողության տակ է։