Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում
ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 11-ին Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Հրանտ Ա.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզում նախաձեռնողին: