Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերը Արարատ Միրզոյանը քննարկել է ԵԽ նախագահի խորհրդականի հետ
Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սայմըն Մորդյուի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Ինչպես նշված է ԱԳՆ հաղորդագրությունում՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը: