Արաս Օզբիլիզը պաշտոնական կայքում ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման նախընտրական ծրագիրը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը հայտարարել է իր պաշտոնական կայքի գործարկման մասին:
«Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, մրցավարներ, հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ քաղաքացիներ, իմ պաշտոնական էջում կարող եք ծանոթանալ հայկական ֆուտբոլի զարգացման նախընտրական ծրագրին։
Ես միշտ բաց եմ երկխոսության և համագործակցության համար և պատրաստակամ բարեփոխումների գործընթացում ներգրավել բոլոր ցանկացողներին։
Պրոֆեսինոալ, արդար, վճռական՝ հանուն հայկական ֆուտբոլի» ,- ասվում է Արասի տարածած հաղորդագրության մեջ: