Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ Բերդիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․ Խ․-ն (ծնված 2002 թ․), Է․ Մ․-ն (ծնված 2003 թ․) և Ֆ․ Բ․-ն (ծնված 1998 թ․) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին: