Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով կլինի Էր Ռիյադ քաղաքում
Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո՝ Սաուդյան Արաբիայի մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման նախարարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը դեկտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով կլինի Էր Ռիյադ քաղաքում։
Այցի ընթացքում նախարար Մկրտչյանը կմասնակցի Աշխատաշուկայի առաջին գլոբալ համաժողովին․ նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։