Իլհամ Ալիևն առաջադրվել է 2024-ի արտահերթ ընտրություններում
Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ ընտրություններում առաջադրվել է նախագահի թեկնածու։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականին, սակայն Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Ադրբեջանի նախագահը, ըստ Սահմանադրության, ընտրվում է 7 տարի ժամկետով։ Ալիևն Ադրբեջանը ղեկավարում է 2003 թվականի հոկտեմբերից։