Արարատ Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնումը
Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսին։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի ընդլայնումը՝ մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԵՄ հարթակում համագործակցության կապակցությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։