Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հրաժարվել է հանդիպել Զելենսկիի հետ. O Globo
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, գրում է O Globo-ն։
Զելենսկին հանդիպում է առաջարկել դա Սիլվային, երբ կանգ է առել Բրազիլիայում՝ Արգենտինայի նախագահի երդմնակալության արարողության գնալիս, սակայն նա հրաժարվել է։ Աղբյուրը հայտնում է, որ հարցումն արվել է «վերջին պահին»՝ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, երբ Լուլա դա Սիլվան և Բրազիլիայի ԱԳՆ ներկայացուցիչները գտնվում էին Ռիո դե Ժանեյրոյում Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (Մերկոսուր) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։
Զելենսկիի առաջարկած ժամկետներն ու հանգամանքները «տարօրինակ են համարվել»։ Դեկտեմբերի 9-ի երեկոյան Ուկրաինայի ղեկավարը կանգ է առել Բրազիլիայի ավիաբազայում իր ինքնաթիռը լիցքավորելու համար։ Ինքնաթիռի վայրէջքից երկու ժամ անց նա թռավ Արգենտինա։
«Շատ հազվադեպ են նման հանդիպումներ տեղի ունենում ավիաբազայում՝ առանց նախապատրաստման և նախնական ծանուցման», - հրապարակման հետ կիսվել է բրազիլացի դիվանագետներից մեկը։
Մայիսին Ուկրաինայի և Բրազիլիայի ղեկավարները մասնակցեցին Հիրոսիմայում Յոթնյակի խմբի գագաթնաժողովին, սակայն չկարողացան երկկողմ հանդիպում անցկացնել, որի ժամանակ Լուլա դա Սիլվան ասել էր, որ Զելենսկին «չի ներկայացել»: