Հայաստանում 9 ամսվա ընթացքում արտադրված գյուղմթերքի ծավալը գերազանցել է 1,5 մլրդ դոլարը
Հայաստանում արտադրված գյուղմթերքի ծավալը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ընթացիկ գներով կազմել է ավելի քան 619,6 մլրդ դրամ (ավելի քան 1,5 մլրդ դոլար), 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1,7%։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 88,7 մլրդ դրամ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1,4%։
Երկրորդ եռամսյակում Հայաստանում արտադրված գյուղմթերքի ծավալը կազմել է 189,8 մլրդ դրամ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 2,2%։
Երրորդ եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 341,1 մլրդ դրամ։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1,5%։