«Հայաթ» ռեստորանի տերը փորձել է ինքնասպան լինել․ բացառիկ մանրամասներ
«Հրապարակ»-ի տեղեկություններով օրեր առաջ Էջմիածին քաղաքի «Հայաթ» ռեստորանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ռեստորանի սեփականատեր Վարդան Հ․-ն։ Ականատեսների վկայությամբ՝ դեպքի վայր ժամանած Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ ռեստորանի տերը Էջմիածին քաղաքի Մաշտոցի խճուղում գտնվող կաթի գործարանում, իր աշխատասենյակում է ինքնասպանության փորձ կատարել՝ իրեն պատկանող որսորդական հրացանով։ Հիվանդանոցում արձանագրվել է, որ Վարդան Հ․-ն կրծքավանդակի հատվածում արձակել է մեկ կրակոց։
«Հրապարակ»-ը ուշագրավ մանրամասներ պարզեց դեպքի առնչությամբ։ Վարդանի մտերիմներն ասում են, որ նա անձնական խնդիրներից դրդված է փորձել կյանքին վերջ տալ։ Մտերիմներին պատմել է, որ կնոջ հետ բաժանությունն է եղել կյանքին վերջ տալու պատճառը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից հաստատեցին «Հրապարակ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ Էջմիածին քաղաքի «Հայաթ» ռեստորանի մոտից կրծքավանդակի հրազենային վնասում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։