Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին 10 հազար դրամ փող էր առաջարկել
Դեկտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի պարեկները Դավթաշենի գերեզմանատան մոտ իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ԳԱԶ-2410» մակնիշի մեքենան: 55-ամյա վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է 10 000 դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ կաշառք տալու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Դավթաշենի բաժանմունք:
Կատարվում է նախաքննություն: