ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը
Դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ամուր աջակցության, քաղաքական ու անվտանգային երկխոսության ամրապնդման համատեքստում:
ՀՀ և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ անվտանգության ընդլայնման հարցը
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԵՄ հարթակում համագործակցության կապակցությամբ․․․
Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի ընդլայնումը՝ մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր:
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԵՄ հարթակում համագործակցության կապակցությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։