Սամվել Տեր-Սահակյանը չկարողացավ մրցանակային տեղ գրավել Elllobregat Open Chess-ում
Հայաստանի հավաքականի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը չի կարողացել մրցանակային տեղ գրավել Իսպանիայում կայացած Elllobregat Open Chess 2023 միջազգային մրցաշարում, որի առաջատարների թվում էր:
Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գրավել 6-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ Նարայանան, ով հավաքել է 7,5 միավոր, հայտնում է shantnews.am-ը։