Լավրովն ասել է, թե որքան ժամանակ է մնալու ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դոհայում կայացած ֆորումում, պատասխանելով այս պաշտոնում իր պաշտոնավարման շարունակության մասին հարցին, ասել է, որ ինքը կծառայի երկրին այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա։
Լավրովը առցանց մասնակցել է Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած ֆորումին և պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը նշել է, որ 2024 թվականի մարտին լրանում է 20 տարին, ինչ Լավրովը ստանձնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը, և հարցրել է, թե որքան ժամանակ կմնա այս պաշտոնում։
«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու եք այս հարցը տալիս, ես կծառայեմ այնքան ժամանակ, քանի դեռ պետք կլինեմ իմ երկրին»,- հարցին ի պատասխան ասել է Լավրովը, տեղեկացնում է shantnews.am-ը։