Նշվել է Եվրամիության ամենադժբախտ երկիրը
Բուլղարիան երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Եվրամիության ամենադժբախտ երկիրը, հայտնում է Independent-ը:
«Բուլղարիան միակ երկիրն է, որը վաստակել է վեց միավորից պակաս (տասը միավորից 5,6)՝ կյանքից ընդհանուր բավարարվածության ինդեքսում»,- ասվում է հրատարակության մեջ։
Ավստրիան 7,9 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղը զբաղեցրել են Լեհաստանը, Ֆինլանդիան և Ռումինիան՝ վաստակելով 7,7 միավոր։ Գերմանիան այս տարի ամենադժբախտ երկրների ցանկում է՝ 6,5 միավորով առաջ անցնելով Բուլղարիայից։ Փորձագետները դա կապում են Գերմանիայում նկատվող տնտեսական լճացման և միգրացիոն ճգնաժամի հետ։
Կյանքից բավարարվածության ցուցանիշների գնահատման չափանիշների ցանկը ներառում է կրթության մակարդակը, ընտանիքի և ֆինանսական կայունությունը, հանգստի կազմակերպումը, փոխազդեցությունը հասարակության մեջ և այլն, տեղեկացնում է shantnews.am-ը։