Գերազանցվել է 58 տարվա համաշխարհային ռեկորդը
Սերբիայի Սուպերլիգայի 18-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» տնային խաղում 3:1 հաշվով հաղթել է «Մլադոստին»: Բելգրադցիների համար սա ներքին առաջնությունում 122-րդ անընդմեջ անպարտելի խաղն էր «Ռայկո Միտիչ» ստադիոնում:
«Ցրվենա Զվեզդայի» այս ռեկորդային շարքը սկսվել է 2017 թվականին:
Բելգրադցիները գերազանցել են առաջնության տնային խաղերում համաշխարհային ռեկորդը, որը պատկանում էր Մադրիդի «Ռեալին»: Լա լիգայում «Ռեալը» անպարտելի է եղել 121 անընդմեջ խաղ՝ 1957-ից 1965 թվականների ընթացքում:
Հատկանշական է, որ տնային անպարտելի շարքի ընթացքում «Ցրվենա Զվեզդան» չեմպիոն է դարձել Սուպերլիգայի 6 անընդմեջ առաջնությունում, տեղեկացնում է shantnews.am-ը։