Սրտաբանն անվանել է արյունատար անոթները խցանող սննդամթերքը
Բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Աննա Կորենևիչը պատմել է, թե որ մթերքները կարող են հանգեցնել արյան անոթների խցանմանը։
Մասնագետի խոսքով՝ հակառակ տարածված կարծիքի, աթերոսկլերոզ հրահրում է ոչ թե յուղոտ մսի կամ խոզի ճարպի ավելցուկը, այլ շաքարը։ Կորենևիչը խորհուրդ է տվել, առաջին հերթին, սահմանափակել բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքների, քաղցրավենիքի, սպիտակ ալյուրից պատրաստված մթերքների, արագ պատրաստվող շիլաների և սպիտակ բրնձի օգտագործումը։
«Աթերոսկլերոզը ուղղակիորեն կապված է ոչ թե ճարպերի, այլ ածխաջրերի օգտագործման հետ: Յուրաքանչյուր կոնֆետ վնասակար է օրգանիզմի համար: Եվ խոսքը ոչ միայն ավելորդ քաշի, այլ նաև աթերոսկլերոզի և անոթների հետ կապված խնդիրների մասին է»,- ասել է բժիշկը:
Կորենևիչը նշել է, որ շաքարով մթերքներից կախվածությունն արտահայտվում է նաև արտաքին տեսքով։ Կոլագենի գլիկացիայի պատճառով քաղցրավենիքի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել կնճիռներ, դեմքի ուրվագծերի թուլացում, հիպերպիգմենտացիա և այտուց:
Արյունատար անոթների փակման վտանգը մեծանում է նաև ֆիզիկական ակտիվության բացակայությունից, ծխելուց և ալկոհոլի չարաշահումից, հավելել է բժիշկը, տեղեկացնում է shantnews.am-ը։