Բեռլինում ի պաշտպանություն Պաղեստինի ցույց է տեղի ունեցել
Կիրակի օրը Բեռլինում երկու ցույց է տեղի ունեցել՝ մեկը ընդդեմ աճող հակասեմիտիզմի, իսկ մյուսը՝ Իսրայելին զենք մատակարարելու դեմ, հաղորդում է NTV-ն:
Հակահրեականության դեմ ցույցն անցկացվել է «Այլևս երբեք՝ հիմա» կարգախոսի ներքո։
Ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է 3,2 հազար մարդ։ Բայց կազմակերպիչները պնդում են, որ 10 հազար մարդ է ներկա եղել: Ցույցին մասնակցել են նաև Բեռլինի քաղաքապետը և աշխատանքի նախարարը։
Միաժամանակ Բեռլինում տեղի է ունեցել պաղեստինամետ ցույց, որին, ըստ ոստիկանության տվյալների, մոտ 2,5 հազար մարդ է մասնակցել։ Հանրահավաքի կարգախոսն էր՝ «Համերաշխություն Պաղեստինի հետ. ցեղասպանության համար զենք չկա», տեղեկացնում է shantnews.am-ը։