Ամերիկյան ընկերությունը դարձել է ՊՍԺ-ի համասեփականատերը
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ակումբային բաժնետոմսերի 12,5 տոկոսը վաճառել է ամերիկյան Arctos Partners ընկերությանը։ ft.com-ի տվյալներով` գործարքի գումարը հաշվարկելիս, ակումբի 100 տոկոս բաժնետոմսերի ընդհանուր արժեքը գնահատվել 4,25 միլիարդ եվրո։
Arctos Partners-ն ազդեցություն չի ունենա ակումբի զարգացման ռազմավարության վրա։ Այն կկենտրոնանա կանանց թիմի և ակումբի ենթակառուցվածքային վերակառուցման վրա։
Arctos Partners-ը ներդրումներ ունի նաև «Լիվերպուլում», «Ատալանտայում», «Պորտլենդում», «Ռեալ Սոլթ Լեյքում», «Յուտայում», տափողակով հոկեյի «Տամպա Բեյ», «Մինեսոտա», «Նյու Ջերսի», «Պիտսբուրգ», բասկետբոլի «Գոլդեն Սթեյթ», «Սակրամենտո», «Յուտա», «Ֆիլադելֆիա» ակումբներում, տեղեկացնում է shantnews.am-ը։