Սուդանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԱՄԷ-ի 15 դիվանագետի
Սուդանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան 15 աշխատակիցների՝ հրամայելով նրանց լքել երկիրը 48 ժամվա ընթացքում, հայտնում է Սուդանի պետական լրատվական գործակալությունը:
Լրատվամիջոցը նշել է, որ Սուդանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ԱՄԷ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարին և տեղեկացրել նրան ընդունված որոշման մասին։
Անցյալ ամսվա վերջին սուդանցի բարձրաստիճան գեներալն ասել էր, որ ԱՄԷ-ն զինամթերք է ուղարկում Արագ արձագանքման ուժերին (RRF), որը հզոր ռազմականացված ուժ է, որը կռվում է բանակի դեմ:
Ի պատասխան ԱՄԷ պաշտոնյան ասել է, որ պատերազմի սկզբից ի վեր ԱՄԷ-ն «հետևողականորեն կոչ է արել Սուդանում դեէսկալացիայի, հրադադարի և դիվանագիտական երկխոսության մեկնարկի»։
Պատերազմը սկսվել է ապրիլի կեսերին։ Այն հանգեցրել է ավելի քան 6,5 միլիոն մարդու տեղահանման և Դարֆուրում էթնիկական դրդապատճառներով սպանությունների ալիք առաջացրել, որոնց համար մեղադրվել են RRF-ը և արաբական աշխարհազորայինները:
RRF-ը հերքում է Դարֆուրում էթնիկ զտումներ իրականացնելը, հայտնում է news.am-ը։