Պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է
Մարդու իրավունքների միջազգային օրը Պաշտպանի կողմից մեկնարկած հաջողության պատմությունների արշավը շարունակվում է: Այն մեկնարկել է դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ:
Հաշմանդամություն ունեցող անձանց մասին Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած հաջողության պատմությունների իրազեկման արշավի հերոսն այս անգամ Սվետլանա Գրիգորյանն է:
Մարդկանց հետ շփումներից խուսափող երիտասարդ կինը հաղթահարել է բոլոր դժվարությունները: Սվետլանա Գրիգորյանն ամուսնացել է, ունի երեխա և զբաղվում է սիրած աշխատանքով:
Երբեք չպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների և երազել:
«Դուք ևս կարող եք միանալ Մարդու իրավունքների պաշտպանի մեկնարկած իրազեկման արշավին՝ ուղարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հաջողության պատմություններ մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»,-ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում: