ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը խարխլվել է․ Գուտերեշ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը խարխլվել է Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի չկատարման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այդ մասին գրում է Риа Новости-ն։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգները վետո է դրել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության միջև անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Քվեարկությունը հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ 15 անդամներից բաղկացած խորհրդին գլոբալ սպառնալիքի մասին պաշտոնական նախազգուշացմանը: