Շրի Լանկայի իշխանությունները կասեցրել են ուկրաինական զինված ուժերի համար վարձկանների հավաքագրումը
Շրի Լանկան գործադրել է բոլոր ջանքերը՝ կանխելու իր քաղաքացիների հավաքագրումը օտարերկրյա (այդ թվում՝ ուկրաինական) բանակներում կռվելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասել է Շրի Լանկայի արտգործնախարար Ալի Սաբրին։ Նա հավելել է, որ Շրի Լանկայի անվտանգության մարմինները նախկինում իմացել են, որ տեղի գործակալներից մեկը վարձկաններ է հավաքագրում՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ կռվելու համար։
«Շրի Լանկան՝ որպես երկիր, գործադրել է բոլոր ջանքերը տեղական գործակալների միջոցով նորակոչիկների հավաքագրումը կանխելու համար», - ասել է արտգործնախարարը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ օրեր առաջ Արտյոմովսկի շրջանում ռուսական հրետանու հարվածի արդյունքում սպանվել էին Շրի Լանկայի երեք նախկին զինվորականներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի նախկին սպա, ով ծառայում էր ուկրաինական օտարերկրյա լեգեոնում։