Բժիշկը բացահայտել է քթից արյունահոսության ոչ ակնհայտ և վտանգավոր պատճառները
Քթից արյունահոսություն կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ անոթի վնասումից մինչև ուռուցք, զգուշացրել է պլաստիկ վիրաբույժ Արտաշես Հայրապետյանը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը բացահայտել է արյունահոսություն հրահրող գործոններ։
Հայրապետյանը բացատրել է, որ քթից արյունը կարող է հոսել լորձաթաղանթի վնասման, ալերգիայի, քթի կաթիլների երկարատև օգտագործման և բորբոքումների պատճառով։ Այս դեպքերում խնդիրը հնարավոր է լուծել տանը»,-նշել է նա։
Սակայն պատահում է, որ արյունահոսությունը ուռուցքի, արյան բարձր ճնշման ախտանիշ է կամ առաջանում է լուրջ վնասվածքից հետո։
Արյունահոսությունը դադարեցնելու համար հարկավոր է թեթևակի թեքվել առաջ (ոչ թե հետ, ինչպես ընդունված է համարել) և նրբորեն սեղմել քթանցքները, ասել է Հայրապետյանը։ Պետք է անհանգստանալ այն դեպքերում, երբ արյունահոսությունը երկար ժամանակ չի դադարում։ Արյան արագ կորուստը կարող է անեմիայի պատճառ դառնալ, զգուշացրել է Lenta.ru-ի զրուցակիցը։
Անեմիայի դեպքում առաջանում է հոգնածություն, գլխապտույտ, մաշկը գունատվում է, նշել է պլաստիկ վիրաբույժը։ Նաեւ, ըստ նրա, կարող են կրծքավանդակի ցավեր առաջանալ, փոխանցում է Shantnews-ը։