Փոշու և ազոտի պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում․ տվյալներ են հրապարակվել
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ուսումնասիրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝նոյեմբերի 30-դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ այդմ՝
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ դեկտեմբերի 6-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 4-6-ը։
Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 5-ին և 6-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։