Ֆիդանը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո նշել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
«Ասացի, որ մենք աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության պայմանագրին և հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք դրա իրականացման համար։ Նրանք ևս այս հարցում նույն կարծիքին են, մտածում ենք, որ մ կարգավորումը լինելու է ի շահ տարածաշրջանի»,- ասել է Ֆիդանը TRT Haber-ի և Anadolu-ի հետ զրույցում: