ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Բորիս Գ.-ն: Նա նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: