Իսրայելական բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը մի շարք հրթիռային հարվածներ է արձանագրել Լիբանանի տարածքից և պատասխան կրակ է բացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գիշերվա ընթացքում մի շարք արձակումներ են գրանցվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել հրթիռների արձակման աղբյուրների ուղղությամբ», - ասվում է բանակի հայտարարության մեջ։
Նշվում է, որ գիշերվա ընթացքում իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման մի շարք թիրախների, այդ թվում՝ կառավարման կենտրոններին։