Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Տավուշի թեմի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը։
Համաձայնագրի շնորհիվ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում քաղցկեղի բուժումն ավարտած երեխաներն ու իրենց ընտանիքները հնարավորություն ունեն վերականգնման շրջան անցնել Գետահովիտի բարձունքում գտնվող չնաշխարհիկ կենտրոնում։
«Քաղցկեղը միայն ֆիզիկական հիվանդություն չէ, այն ազդեցություն է ունենում և՛ քաղցկեղ ունեցող անձի և՛ իր ընտանիքի վրա, այն հոգեկան և հոգեբանական մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա։ Այդ պատճառով Հայաստանում և տարածաշրջանում եզակի՝ Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնի գոյությունը շատ կարևոր է քաղցկեղին առերեսված ընտանիքների վերականգնման և բնականոն կյանքին վերադարձի համար»,- ասվում է ՀԱԱԿ հաղորդագրությունում: