Երևան, 24.Նոյեմբեր.2024, 00:00 |
Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ»

Սևանա լճում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը. Փաշինյանը ներկա է եղել միջոցառմանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանա լճի հարակից տարածքում ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Ներքին գործերի նախարարության հարգելի գործընկերներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ ստորաբաժանման ծառայության մեկնարկի առիթով: Պարեկային ոստիկանության ջրային ծառայության մեկնարկն ենք այսօր տալիս, ինչը շատ կարևոր իրադարձություն է:

Ըստ էության, մենք սրանով արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգը գործում է բոլոր տեղերում, բոլոր անկյուններում: Այս առումով, շատ կարևոր է այս նոր ծառայության գործարկումը, որը նոր է նույնիսկ նոր ստեղծված Պարեկային ոստիկանության մեջ, որովհետև ծառայությունը հիմնականում կապված է լինելու Սևանա լճի վրա և ափամերձ տարածքներում իրականացվող իրավապահ գործունեության հետ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այս հարցում նույնպես մեզ աջակցություն ցուցաբերելու համար: Խոսքը Ռուսաստանի Դաշնության կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է, Եվրամիության մեր գործընկերները Պարեկային ծառայության ձևավորման առաջին օրից էլ մեզ աջակցում են, և այդ աջակցությունը շարունակական է:

Ընդհանրապես՝ մեզ ամեն անգամ թվում է, որ ահա, մոտենում ենք Պարեկային ոստիկանության եզրափակիչ ակորդին, բայց նաև իրականությունը, իրադրության իրական գնահատումն ինձ բերում է այն եզրակացության, որ ընդհանրապես, բարեփոխումներն ավարտ չեն ունենում: Խոսքը վերաբերում է նաև Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության բարեփոխումների գործընթացին:

Մենք այսքան երկար և հետևողական աշխատում ենք, Պարեկային ոստիկանությունն, ահա, այլևս ամբողջ հանրապետությունում իրողություն է:

Ո՞րն է հաջորդը՝ Ներքին գործերի նախարարության տրամաբանության մեջ առաջիկայում պիտի Քրեական ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, Համայնքային ոստիկանության բարեփոխումներ իրականացնենք, պետք է հիմնենք Ոստիկանության գվարդիա, պետք է Ոստիկանության կամ Ներքին գործերի նախարարության ակադեմիան նոր որակ և շունչ ստանա: Առաջիկայում Պարեկային ոստիկանության ծառայության հետ կապված Օպերատիվ կառավարման կենտրոնի շինարարության ավարտին և բացմանն ենք սպասում:

Բայց, ընդհանուր առմամբ, եթե նույնիսկ հիմնադրման այս բոլոր աշխատանքները, երբ տեղի ունենան, բնականաբար, դրանով չի ավարտվելու բարեփոխման գործընթացը: Հարց կառաջանա՝ ի՞նչ է լինելու հաջորդը նույն Պարեկային ծառայության մեջ: Մենք այդ քննարկումներն սկսել ենք և այդ պրոցեսները շարունակում ենք, իրականացնելու ենք:

Հաջորդը լինելու հետևյալը՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների պրոֆեսիոնալ որակների բարձրացման շարունակաբար և անընդհատ գործընթաց պետք է տեղի ունենա: Մենք պետք է բոլորս գիտակցենք, որ ուզում ենք, և այդպես կլինի անխուսափելիորեն, որ Ոստիկանությունում կամ Պարեկային ծառայությունում ծառայեն լավագույն վարորդները, լավագույն մոտոցիկլետավարները, լավագույն նավավարները:

Փրկարար ծառայության բարեփոխումներն են առաջիկայում նախատեսվում: Փրկարար ծառայությունում, ինչպես և Ոստիկանությունում, ծառայելը պետք է լինի ամենահեղինակավոր աշխատանքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում:

Այս նրբության վրա ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որովհետև ոստիկանները և փրկարարները նրանք են, ում մարդիկ նեղ իրադրության մեջ հայտնվելու դեպքում, դիմում են: Ընդհանրապես՝ մենք մեր առօրյա կյանքում ո՞ւմ ենք դիմում առաջինը, երբ մի խնդիր ենք ունենում. մեր ամենավստահելի մարդկանց: Հետևաբար՝ Հայաստանում Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը կամ ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ:

Ես ուզում եմ նորից բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա՝ Ոստիկանությունում, Պարեկային ոստիկանությունում կոմպրոմիսներ չեն լինելու, որևէ կոռուպցիոն երևույթ նկատվելու դեպքում, կամ նույնիսկ չպետք է թողնենք, որ նկատվի, կանխարգելիչ աշխատանք պետք է իրականացնենք: Պարեկային ծառայության և ընդհանրապես՝ այս նոր Ոստիկանության յուրաքանչյուր աշխատող պետք է ինքն իր համար արձանագրի՝ այս աշխատանքն իր համար երաշխավորված է այնքան ժամանակ, ընդ որում՝ սոցիալական երաշխիքների շարունակական ուժեղացմամբ, կամավոր ատեստավորման համակարգերով, աշխատավարձերի շարունակական բարձրացմամբ, քանի դեռ նա բարեվարք է և պրոֆեսիոնալ: Հետևաբար՝ նրանք, ովքեր կհատեն բարեվարքության և պրոֆեսիոնալության նեգատիվ գիծը, այլևս Ոստիկանությունում, Պարեկային ծառայությունում չպետք է աշխատեն:

Հիմա պետք է շատ ուղիղ և թափանցիկ ասել՝ մեր հաջորդ գործն է Պարեկային ոստիկանության շատ ուժեղ ռեզերվ ձևավորելը: Ընդհանրապես՝ ուզում եմ հիշեցնել մեր այս հայեցակարգային պայմանավորվածության մասին. մենք բարեփոխումների արդյունքում պիտի հասնենք հետևյալ մեխանիզմին՝ Ոստիկանությունում աշխատանքի մտնելու և կարիերա անելու առաջին քայլը պետք է դառնա Պարեկային ծառայությունը, այսինքն՝ մեր բարեփոխումների այս փուլն ավարտելուց հետո, ով ուզում է դառնալ ոստիկան, առաջինը պետք է սկսի Պարեկային ոստիկանությունում աշխատելուց: Պարեկային ծառայությունն ինչ-որ տեղ պետք է դառնա խաչմերուկ Ոստիկանության համար: Բոլոր նրանք, ովքեր ոչ պրոֆեսիոնալ են և ոչ բարեվարք, պետք է դուրս գան ծառայությունից: Բոլոր նրանք, ովքեր պրոֆեսիոնալ են և բարեվարք, բնականոն կարիերա պետք է անեն Ոստիկանությունում. Ներքին գործերի նախարարության ակադեմիայի բարեփոխումների մեր տեսլականը հենց դրա համար է, որ յուրաքանչյուր փուլի և պաշտոնի համար, ինչպես այս դեպքում է տեղի ունեցել Պարեկային ոստիկանության հետ, պետք է անցնել վերապատրաստումներ, դասընթացներ՝ մեծացնելով իրենց պրոֆեսիոնալության և բարեվարքության մակարդակը:

Հարգելի ներկաներ,

Շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է մեզ համար, անձամբ ինձ համար: Ուրախ եմ, որ մենք այժմ Ոստիկանություն ասելիս, պատկերացնում ենք նոր գործարանային թողարկման ավտոմեքենաներ, այլ տեխնիկա, ճաշակով հագուստ, սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ: Եվ մենք այս ամենն անում ենք երկու պատճառով: Առաջինը՝ իհարկե, մեզ համար շատ կարևոր է Ոստիկանության ծառայողների հարմարավետությունը, շարժունակությունը, տեխնիկական հագեցվածությունը: Բայց, ի վերջո, եկեք չմոռանանք՝ Ոստիկանությունը և, մասնավորապես, Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ շփվող, անմիջական շփում ունեցող առաջնային և ամենամեծ օղակն է: Ոստիկանությունը և Պարեկային ոստիկանությունը մեր պետության դեմքն է և մեր պետության կերպարը: Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա և խնդրել, որ ինքներդ էլ առանձնակի ուշադրություն դարձնեք և Ոստիկանության առաջ եմ ես այդ խնդիրը դնում, ընդհանրապես՝ մեր բոլոր ուժային կառույցների, մեր բոլոր պետական ծառայողների մասին է խոսքը, սկսած՝ արտաքին տեսքից, վարվելաձևից, շարժուձևից, խոսելու ձևից, դուք այս համազգեստով և ծառայության մեջ ոչ միայն անհատ եք, այլև պետության ներկայացուցիչը, քաղաքացիներին ծառայություն մատուցող, իսկ օտարերկրացիների պարագայում՝ Հայաստանի Հանրապետության մասին պատկերացում տվող անձինք:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ձեզ հետ շփումից է ինքն իրեն որպես քաղաքացի գնահատում: Յուրաքանչյուր օտարերկրացի ձեզ հետ շփումներից է պատկերացում կազմում, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Եվ մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայանա որպես անկախ, ինքնիշխան, Սահմանադրական հստակ կարգով և իրավակարգով ազատ, ժողովրդավարական երկիր, որտեղ օրենքի գերակայություն է և որտեղ բոլորի իրավունքները պաշտպանված են:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավորում եմ բոլորիս»:

* * *

Ջրային պարեկային ծառայությունը՝ համագործակցելով մյուս գերատեսչությունների և ստորաբաժանումների հետ, բարձրորակ ծառայություն կիրականացնի հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Պարեկային ծառայության մասնագիտական ստորաբաժանման ծառայողների հետ Սևանա լճում դասընթացներ են իրականացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ICITAP ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած հրահանգիչները։

Զուգահեռ իրականացվել են նաև տեսական պարապմունքներ, որոնք անցկացրել են «Սևան» ազգային պարկի, ՆԳՆ փրկարար ծառայության, կրթահամալիրի և պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ներկայացուցիչները։ Իսկ այս ամենին նախորդել էին միջազգային գործընկերների հետ համատեղ լայնածավալ աշխատանքներ, ջրային պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար մրցույթներ, ստուգարքներ։

Երևան են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության տրամադրած նավերը, իսկ ամերիկացի գործընկերների հետ իրականացվել են ուսումնական գործընթացներ և մոդուլների մշակումներ։

Անհրաժեշտ մնացած գույքը՝ նավեր, սկուտերներ, ռադիոկապի միջոցներ, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացների ձեռքբերումը, ինչպես նաև մոդուլային շենքերի կառուցումն ու կահավորումն իրականացվել և իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով։

Լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած պարեկները ՆԳՆ կրթահամալիրում անցել են վերապատրաստումներ, ցամաքային և ջրային վարժանքներ։ Նրանք ուսումնասիրել են ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, անցել են ֆիզիկական և կրակային պարապմունքներ։

Այս թեմայով

Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ... Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պա... Որքա՞ն է կազմել այս տարվա հոկտեմբերին եկամուտ... Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կե... Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի... Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայ... Այժմ նա դարձել է շատախոս․ Նեյմարը՝ Ռոդրիի մաս... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի,... ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6... Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվ... Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը Գվարդիոլան ասել է՝ որ դեպքում վաղաժամ կարող է... 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվե... «Դատարանից ակնկալում ենք արդարություն»․ «Գոյ»... Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչ... Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակություն... Այսօր էլ Նորք-Մարաշով եկա աշխատանքի․ Փաշինյան... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 23-ի համար Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողն... ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտո... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Արարատի մարզում գործող ամբուլատորիաները կմիավ... Ո՞վ կդառնա պատգամավոր․ «Փաստ»
Ամենաընթերցվածը
website by Sargssyan