Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ինչպես արդեն գրել էի -, բարև ազատություն )
Բարև բոլորին վաղուց չենք հանդիպել )
Ես լավ եմ չկոտրված ու ամուր, բանտը ինձ չի կոտրել ոչ էլ իշխանության կիրառած պատիժները։
և Ինձ առաջին հարցերից մեկնա, արդյոք ես պայքարը շարունակելու եմ
Կարճ պատասխան՝ ես չեմ էլ դադարել պայքարել...
Եկել եմ իմ անչափ շնորհակալությունը հայտնեմ, եկել եմ ասեմ, ամենքին յուրովի շնորհակալ եմ, չգիտեմ շնորհակալությունների շարքը ումից սկսեմ ու ումով վերջացնեմ ...
Բառեր ու խոսքեր չկա իմ երախտիքը հայտնելու են մարդկանց ովքեր իմ կողքին էին ու կան։
Շնորհակալ եմ, որ ինձ ավելի ուժեղ դարձրեցիք ...
Ու շնորհակալություն պաշտպաններիս
Ռուդիկ Դոլունցին
Ու արդեն գիտեք բոլորդ Arsen Babayan-ին
Արսեն Բաբայանին շնորհակալությունս առանձնակի եմ ասում, իրոք նա ամենադժվար պահերին էր իմ կողքը ու իր գործում անթերի է ու որպես մարդ խոսքեր չեմ գտնում նրան բնութագրելու։
Նորից ու նորից շնորհակալ եմ բոլորիդ հուսամ էլ էսպես երկար ժամանակ չենք բաժանվի)»։